Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում. ԱԻՊԾ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում. ԱԻՊԾ-ն 
խնդրում է խուճապի չմատնվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ծառայության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում»,- ասված է հաղորդագրությունում:

2020 թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքի՝ այն դարձնելով ավելի անվտանգ հավանական սպառնալիքներից: Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am