Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Սերխիո Ռամոսը մտադիր է տեղափոխվել ՊՍԺ

Սերխիո Ռամոսը մտադիր է տեղափոխվել ՊՍԺ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հակված է հեռանալու «արքայական ակումբ»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական մի քանի ԶԼՄ-ներ: Պաշտպանը լրջորեն մտածում է «Ռեալ»-ի հետ պայմանագիրը չհետաձգելու մասին: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մտադիր Ռամոսին 15 միլիոն աշխատավարձով պայմանագիր առաջարկել: Ռամոսը հետաքրքրված է Փարիզ տեղափոխվել հավանականությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «արքայական ակումբից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ռամոսի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիսը: Այս պահին ֆուտբոլիստը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ դեռևս շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Պաշտպանն ուզում է նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի երկու տարով, իսկ «Ռեալ»-ը համաձայն չէ` հաշվի առնելով Ռամոսի տարիքը: 34-ամյա Սերխիո Ռամոսը «Ռեալ» տեղափոխվեց 2005 թվականին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ