Մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էլ ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար: