Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի  ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ներկայացուցչությանը:

«Ուկրաինայի զինված կազմավորումները, օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքը, հարված են հասցրել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի դիրքերին՝ Ստարոմիխայլովկա ավանի շրջանում: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեր հանրապետության զինծառայողը», - գործակալությունը մեջբերում է Դոնեցկի ներկայացուցչության հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ  շփման գծում իրավիճակն օրեցօր վատթարանում է, մարտական գործողությունների ակտիվացումն արձանագրվում է բոլոր ուղղություններով:

«Կոչ ենք անում ուկրաինական կողմին դադարեցնել զինված սադրանքները, այլապես մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ», - նախազգուշացրել է Դոնեցկի ներկայացուցչությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am