Արցախ

Օր առաջ սկսել բնակարանաշինական աշխատանքները. Արցախում քննարկվել են բնակարանային ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Օր առաջ սկսել բնակարանաշինական աշխատանքները. Արցախում քննարկվել են բնակարանային ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել է, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտել են, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:

Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց արագ կառուցվող փայտե բնակարաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում