Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մադուրոն ԱՄՆ-ի նոր իշխանություններին հորդորել Է դադարեցնել դիվականացնել Վենեսուելային

Մադուրոն ԱՄՆ-ի նոր իշխանություններին հորդորել Է դադարեցնել դիվականացնել Վենեսուելային

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը պետք Է Վենեսուելայի դիվականացումը դադարեցնելու ուղեգիծ վերցնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է լատինամերիկյան այս երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Ավելի վաղ հունվարի 20-ին դեմոկրատ Ջո Բայդենը երդում Է տվել եւ ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Նրա գերակայություններ են լինելու՝ պայքարը COVID-ի դեմ, կլիման, ռասայական արդարությունը, տնտեսությունը, առողջապահությունը, միգրացիան եւ աշխարհում ԱՄն-ի դիրքերի վերականգնումը, հաղորդել Է Սպիտակ տունը:

«Ես կոչ եմ անում, որպեսզի ԱՄՆ-ի նոր կառավարությունը դադարեցնի բոլիվարյան հեղափոխության եւ Նիկոլաս Մադուրոյի դիվականացումը եւ շրջի խաբեության, դիվականացման եւ ատելության Էջը Վենեսուելայի նկատմամբ»,-ասել Է նա: Մադուրոյի հայտարարությունը հեռարձակվել Է Twitter-ով:

«Ես կոչ եմ անում, որպեսզի ուղղվեն հիմնական սխալները եւ Բայդենը վերցնի ղեկավարման ղեկն ու վերջ տա հասարակության եւ բոլիվարյան հեղափոխության քաղաքականությանը… Որպեսզի Ջո Բայդենը ճանաչի Մադուրոյին»,-հավելել Է նախագահը: Մադուրոն հույս Է հայտնել, որ Բայդենի գալով Վենեսուելայի նկատմամբ վերաբերմունքը կվերանայվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am