Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մադրիդում երեք մարդ Է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետեւանքով

Մադրիդում երեք մարդ Է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս մեկը համարվում Է կորած: Այդ մասին գրում Է El Mundo-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր պայթյունից երկու զոհերի մասին: Պայթյունը տեղի Է ունեցել ջրաջեռուցիչն ստուգելիս: Զոհվել Է երկու անցորդ եւ մի աշխատող, որն ստուգում Էր ջրաջեռուցիչը: Երկրորդ աշխատողին շարունակում են փնտրել: Հոսպիտալացվել Է չորս տուժած: Տուժել Է յոթ մարդ: Պայթյունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել Է հինգհարկանի շենքի վերին երկու հարկերը, որը պատկանում Էր Մադրիդի արքեպիկոպոսական առաջնորդարանին: Տուժածների թվում կա մի քահանա: Վերին հարկերից մնացել Է բետոնե կմախքը: Շենքի բեկորները փակել են փողոցը: Պայթյունից հետո շենքն այրվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am