Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանում վերստին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ Է արձանագրվել

Չինաստանում վերստին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ Է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը շարունակում Է սրվել, չնայած վարակի տարածումը զսպելուն ուղղված իշխանությունների ջանքերին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման 144 նոր դեպք, որոնցից 18 նոր հիվանդները ժամանել են արտասահմանից, 126 դեպք գրանցվել Է երկրի ներսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:

Հունվարի 19-ի տվյալներով՝ երկրում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 103 նոր դեպք, որոնցից 15-ը՝ «բերովի» եւ 88-ը՝ ներքին: Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում հունվարի 20-ին գրանցվել Է 68 նոր հիվանդ, նրա հարեւանությամբ գտնվող Ցզիլինի նահանգում՝ 33, Հեբեյի նահանգում՝ 20, երկուական մարդ Պեկինում եւ Շանսի նահանգում, մեկը՝ Շանդունի նահանգում:

Ընդամենը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Չինաստանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակի 88 հազար 701 դեպք: Դրա հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 հազար 635 մարդ, ապաքինվել Է ավելի քան 82,4 հազարը: Չինաստանի իշխանությունների մոտ տագնապ Է առաջացնում այն, որ վարակի տարածման նոր սրումը տեղի Է ունենում «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա, նախօրեին, որը համընկնում Է փետրվարի 12-ի հետ: Այդ տոնն ամենաընդունվածներից մեկն Է Չինաստանում: Ավանդույթի համաձայն, «մեծ» ընտանիքների բոլոր անդամները հավաքվում են, վերադառնալով երկրի տարբեր մասերից, ինչը, իր հերթին, կարող Է մարդկանց կուտակումներ առաջացնել եւ ակտիվացնել վիրուսի տարածումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am