Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մարտ

Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը. Ավինյան

Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ պատերազմի արդյունքում զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող թվերն իրականությանը չեն համապատասխանում, այս պահի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նա շեշտեց, որ զոհերի թվի վերաբերյալ տարբեր շրջանակների կողմից շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են: «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են: Այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, վերջնական ցուցակը հրապարակվելու է: Կան նաև անհետ կորածներ»,-ասաց փոխվարչապետը:

Ավինյանը կոնկրետ թիվ չհնչեցրեց՝ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների՝ նշելով, որ երբ ունենա ն վերջնական թիվը, դա զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից: «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»,-նշեց նա:

Ըստ Ավինյանի ստացած տվյալների՝ անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150 անձը: Նա շեշտեց, որ ռազմական գործողությունների արդյունքում նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն ստանդարտներով պրոթեզավորում, ապահովվելու է պրոթեզների սպասարկումը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ