Արցախ

Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները

1 րոպեի ընթերցում

Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանի բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական համալսարանից, այս մասին Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հունվարի 20-ին բուհի գիտական խորհրդի անդամների հետ նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը:

«Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների հարցին` երկրի ղեկավարը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների վարձավճարները: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմի հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, բնակչության անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Հարությունյանին` հանդիպումը համարելով սպասված և անհրաժեշտ»,- հայտնում են Արցախի պետական համալսարանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում