ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանինառնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։Վանեցյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: