Արցախ

Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

1 րոպեի ընթերցում

Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության և աշխատանքի խրախուսման նպատակով՝ սահմանվել է պետական աջակցություն:

Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարից սկսած՝ 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,-մանրամասնել են նախարարությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում