Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, առողջացել է357 քաղաքացի, մահացել՝ 9-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 2028 թեստավորում:

Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 628405-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-իորոշմանհամաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում