Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Բայդենի պաշտոնակալությունից առաջ վերջին ժամերն անցնում են տագնապալի սպասմամբ

ԱՄՆ-ում Բայդենի պաշտոնակալությունից առաջ վերջին ժամերն անցնում են տագնապալի սպասմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության վերջին նախապատրաստություններն են տեղի ունենում Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, որը նշանակված Է հունվարի 20-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին): Մյրաքաղաքում իրադրությունը տագնապալի Է. դաշային ծառայությունները եւ նահանգների իշխանությոնները վախենում են բռնության հնարավոր բռնկումներից, ինչպես նաեւ քաղաքական ծայրահեղականների մասնակցությամբ անկարգություններից, տեղեկացնոում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն, ինչպես հունվարի 19-ին հայտարարել են վերջինիս ներկայացուցիչները, անվտանգության ապահովման են բերված ԱՄՆ-ի առնվազն 30 նահանգներում, գվարդիայի ավելի քան 25 հազար մարտիկներ են տեղափոխվել Վաշինգտոն եւ դրա արվարձաններ: Politico թերթի տեղեկություններով՝ Պենտագոնը թույլատրել Է Վաշինգտոն ուղարկել հարյուրավոր զինվորականների:

Նրանց թվում են բժիշկներ, ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության մասնագետներ: Իշխանությունների երկյուղները, մասնավորապես, պայմանավորված են այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին փորձեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում թույլ չտալ անցյալ տարվա նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որտեղ հաղթանակ Է տարել Բայդենը: Անկարգությունների հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, այդթվում մեկ ոստիկան: Տեղի ունեցածի լույսով ձեռնարկված անվտանգության միջոցներն ԱՄՆ-ի ուժային գերատեսչությունները համարում են աննախադեպ: Պաշտոնակալության եւ հնարավոր անկարգությունների թեման վերջին օրերին հիմնականն Է ԱՄՆ-ի բոլոր կենտրոնական զանգվածային լրատվամիջոցների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am