Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի  նպատակն է հայերին ամբողջովին դուրս մղել տարածաշրջանից. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի  նպատակն է հայերին ամբողջովին դուրս մղել տարածաշրջանից. Լարիսա 
Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նպատակն է շարունակել հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում և հայերի դեմ իրականացնել ցեղասպանական գործողություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաքվում Հայոց ցեղասպանության 31-րդ տարելիցը և Արցախյան 3-րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից հենց հայերի դեմ ցեղասպանությունը իրականացնելու և այն ժամանակվա ծրագրերն ավարտելու նպատակով: Իրապես խնդիրը դրվել է շատ մանրակրկիտ, մշակվել են ոչ միայն փուլերը, այլև մեթոդները, մշակվել են ձևերը, որոնց միջոցով պետք է քողարկվի ցեղասպանությունը»,- ասաց Ալավերդյանը:

Հայաստանի նախկին օմբուդսմենի խոսքով` Բաքվում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և չպետք է վախենալ այդ ձևակերպումից:

«Ցեղասպանությունը զուտ գործողություններ չի, քաղաքականություն է, և այն  տևական է: 1918 թվականին քաղաքական քարտեզի վրա որպես պետություն հայտնված Ադրբեջանի գործունեությունը, իր գոյությունը միայն ու միայն պայմնավորված է նրանով, որ այն պետք է ամբողջովին դուրս մղի հայերին այս տարածաշրջանից, շարունակի հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում և իրականացնի ցեղասպանական գործողություն ամենատարբեր ձևերով»,- եզարափակեց Ալավերդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am