Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանյան խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում

Ռուսաստանյան խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի 
դիտակետերում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ խաղաղապահ զինծառայողները Արցախի տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով և բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը և մոնիթորինգ իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի նկատմամբ շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Ներկայում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսաստանցի խաղաղապահների դիտակետերի անձնակազմի հետ ամեն օր անցկացվում են զինադադարի ռեժիմի խախտման դեպքում անհրաժեշտ գործողությունների պարապմունքներ: Իրականացվում են նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանվելու պարապմունքներ, որոնք մշակվում են մինչև ավտոմատացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am