Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 18-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները կքվեարկեն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:  Քվեարկության կդրվի նաև հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: 

Պատգամավորները կքվեարկեն նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Քվեարկության կդրվեն մի շարք այլ նախագծեր ևս, այնուհետև խորհրդարանականները կանցնեն օրակարգային հաջորդ նախագծերի քննարկմանը:

Օրենսդիրները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am