Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Արցախի անվտանգությունը կերաշխավորեն նաև սեփական զինված ուժերը  

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Արցախի անվտանգությունը 
կերաշխավորեն նաև սեփական զինված ուժերը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար: Նման հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին: Ալիեւը համառորեն փորձում է իր ժողովրդին եւ ինքն իրեն համոզել, որ պատերազմում հաղթել է Ադրբեջանի բանակը, բայց իրականում պատերազմի ելքը որոշել են թուրքական անօդաչու թռչող սարքերը, թուրք զինվորականները, ջիհադիստ ծայրահեղականները եւ աննախադեպ խտությամբ հրթիռահրետանային հարվածները: Ալիեւի այդ հայտարարությունն ուղղված է նաեւ պատերազմի ելքի հետ չհամակերպվող Արցախի ժողովրդին, որը երբեք չի ընդունի իր հազարամյա բնակավայրերի կորստի փաստը: Նա ունի առարկայական վախեր եւ անվտանգությունը սեփական զինված ուժերի համալրմամբ ապահովելու արցախցու ձգտումը գնահատում է որպես ռեւանշի նախապատրաստություն: Պարզ է, որ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դեպքում 40-50 հազարանոց ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ծայրահեղականներով շրջափակված Արցախը միայն 2000 ռուս խաղաղապահներով չի կարողանա դիմակայել հերթական ագրեսիային: Հետեւաբար, Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am