Քաղաքականություն

Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին. Բալայանը պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին. Բալայանը պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:

«Երկու ամիս առաջ՝ 19.11.2010-ին, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է դեսպանը:

Տիգրան Բալայանը հավելել է, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է առաջ շարժվելու միակ ճանապարհը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում