Ռուս խաղաղպահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրները և ականաորոնողական ծառայության շները, որոնք ապահովում են զինծառայողների անվտանգությունը և ականազերծման արագ տեմպը եղանակային բոլոր պայմաններում:
Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ: