Հասարակական

Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյուններն ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով, վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»,-մանրամասնեց Թադևոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում