Արտգործնախարարը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման ձևաչափն աշխատանքային է:
«Հանդիպում ենք Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն, որի հիմնական կետը տարածաշրջանում կապերի ապաշրջափակումն է: Մեր այսօրվա հանդիպման նպատակն է արտգործնախարարի հետ վերլուծել հանդիպման ու հայտարարության արդյունքները և քննարկել մեր կենտրոնական առաջնահերթությունը` մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է եռակողմ հայտարարություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում