Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը նվիրաբերված 1800 պլանշետ կտրամադրի կարիքավոր ընտանիքների երեխաներին

Կառավարությունը նվիրաբերված 1800 պլանշետ կտրամադրի կարիքավոր 
ընտանիքների երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնից և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից որպես նվիրաբերություն ընդունեց 1800 միավոր շարժական գույք՝ պլանշետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընդունված որոշմամբ նախատեսվում է պլանշետները ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝  հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:

Որոշման ընդունումը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ հիմնական հանրակրթական ծրագրերի հեռավար կրթության միջոցով կազմակերպելու նպատակով կարիքավոր ընտանիքների երեխաներին համապատասխան տեխնիկական միջոցներ (պլանշետ կամ հեռախոս) տրամադրելու և երեխաների կրթության իրավունքի երաշխավորման պահանջից բխող սույն որոշման նախագծում նշված կազմակերպությունների կողմից ցուցաբերած մարդասիրական քայլով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]