Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Հենրիխ Մխիթարյան

Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին:

«Անհավանական է, որ 21-րդ դարում տեղի է ունենում մնան բան` հակամարտություն, որը ձգվում է 30 տարի: Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Ռոմա»-ին` պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցությունն ցուցաբերելու համար: «Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար աշխարհին: Շնորհակալ եմ Իտալիային աջակցության համար և բոլորին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ, պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ: Նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունները դադարեցվել են` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am