Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

«Առնո Բաբաջանյան-100». Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա առաջին համերգը նվիրում է մեծ կոմպոզիտորին

«Առնո Բաբաջանյան-100». Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա առաջին համերգը 
նվիրում է մեծ կոմպոզիտորին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2021-ի առաջին համերգը նվիրում է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար
Սևակ Ավանեսյանը և  դաշնակահար
Հայկ Մելիքյանը:

Ծրագրում՝ Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952):

Նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ