«Առնո Բաբաջանյան-100». Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա առաջին համերգը նվիրում է մեծ կոմպոզիտորին

Armenpress 14:02, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2021-ի առաջին համերգը նվիրում է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և  դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Ծրագրում՝ Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952):

Նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am