Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման ժամկետների երկարաձգում

Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման 
ժամկետների երկարաձգում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը բավական ծանր վիճակում է հայտնվել, այն փրկելու անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով 2020 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է մոտ 72 տոկոսով, տարվա կտրվածքով կանխատեսվում է մինչև 75 տոկոս անկում: Այսինքն՝ մոտ մեկ միլիարդով պակաս այցելություն է եղել 2020 թվականին, 2019-ի համեմատ: Հայաստանն այդ միտումներից հետ չէր կարող մնալ, մանավանդ, որ կորոնավիրուսին գումարվեց պատերազմը: 2020 թվականի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբերին մոտ 77 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Տարվա կտրվածքով կանխատեսվում է 1.5 միլիոնով պակաս այցելություն, մոտ 80 տոկոսի չափով: Նվազում կա և՛ արտագնա հատվածում, և՛ ներքին զբոսաշրջության ոլորտում: Երրորդ եռամսյակում ներքին զբոսաշրջությունում, հատկապես առողջարանային հատվածում, թեպետ որոշակի ակտիվություն եղել է, միևնույն է այստեղ նույնպես անկում կա, մոտ 33 տոկոս:

«Շատ ընկերություններ, հյուրանոցային ծառայություններ, բոլոր նրանք, որոնք ինչ-որ ձևով ներգրավված չեն ներքին զբոսաշրջության մեջ, ըստ էության կանգնած են: Մի քանի ավիատոմս վաճառելով փորձում են գոյատևել: Որոշներն այնպիսի իրավիճակում են, որ փորձում են ատամներով պահել աշխատատեղերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից եղան աջակցման ծրագրեր զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա որոշակի իրավիճակը մեղմացրեց, սակայն այնպիսի իրավիճակ է, որ ոլորտը պահպանելու խնդիր կա: Դրա համար շատ կարևոր է շատ արագ ունենալ զբոսաշրջության ոլորտի կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման հատուկ ծրագիր, հիմքեր, նախադրյալներ ստեղծվեն հետագա զարգացման համար:

«Օրինակ, գործող ծրագրերում խնդիր ունենք: Երբ արտոնյալ պայմաններով վարկավորում էին ոլորտի բիզնեսին, առաջարկ կար, որ արտոնյալ ժամանակահատվածը լիներ մեկ տարի, որովհետև դա տուրիզմի համար կենսական անհրաժեշտություն է: Չնայած առաջարկին, որոշվեց սահմանել վեց ամիս: Այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ շատերը չեն կարողանում մարել վարկերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետք է արագ քննարկվի և այդ վարկերի մարման արտոնյալ ժամկետը երկարաձգվի առնվազն մինչև ապրիլ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարևոր է համարում այն, որ ոլորտի հետ կապված ծրագրերը, փոփոխությունները, առաջարկները մասնավոր հատվածի հետ քննարկվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]