1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեսչական մարմինը ներկայացրել է Արարատի մարզի՝ փոխադրավարձը բարձրացրած երթուղիների ցանկը

Տեսչական մարմինը ներկայացրել է Արարատի մարզի՝ փոխադրավարձը բարձրացրած 
երթուղիների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Արարատի մարզում տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ բարձացված աղմուկի առնչությամբ ներկայացրել է մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնց սպասարկման փոխադրավարձի բարձրացման առնչությամբ առաջացել է մարզաբնակների դժգոհությունը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաինից,  ներկայացված աղյուսակում  կապույտ գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք ապօրինի կերպով բարձրացրել են փոխադրավարձը՝ խախտելով մրցույթի պայմանները, իսկ դեղին գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք նախկինում  երթուղու շահագործումն իրականացրել են մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով, և տվյալ տրանսպորտային միջոցների  դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինակության սահմաններում է։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի կողմից խախտում թույլ տված ընկերությունների ներկայացուցիչներին տրվել է գրավոր նախազգուշացումներ և  տրվել է 5 օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու և օրենքով սահմանված փոխադրավարձով սպասարկում իրականացնելու համար։

Սահմանված ժամկետը լրանելուց հետո վերը նշված ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն կոշտ պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև երթուղու սպասարկման իրավունքից զրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]