Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ջակարտայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար Boeing 737 ինքնաթիռի հետ

Ջակարտայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար 
Boeing 737 ինքնաթիռի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է  «Flightradar24» պորտալը: Պորտալը նշում է, որ կապը կորցնելու պահին ինքնաթիռը եղել է 3000 մետր բարձրության վրա:

Իդոնեզիայի իշխանությունն արդեն լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը: Ինքնաթիռում եղել է 59 ուղեւոր, այդ թվում ՝ 6 երեխա, հաղորդում է ինդոնեզական Republika թերթը: Օդանավը ուղևորվում էր Արեւմտյան Կալիմանտան նահանգի մայրաքաղաք Պոնտիանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am