Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված  որոնողական  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-մանրամասնեց Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am