Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵՄ 13 երկրի ԱԳ նախարարները կոչ են արել գարնանը պատվաստանյութեր հատկացնել ՀՀ-ին և ԱլԳ մյուս երկրներին

ԵՄ 13 երկրի ԱԳ նախարարները կոչ են արել գարնանը պատվաստանյութեր հատկացնել ՀՀ-ին և ԱլԳ մյուս երկրներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն 2021թ. գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության 13 երկրի Արտաքին գործերի նախարարների նամակում:

«Մենք Եվրոպական հանձնաժողովին կոչ ենք անում ստեղծել աջակցության մեխանիզմ, ինչպիսին արդեն գործում է Արևմտյան Բալկանների երկրների համար: Մենք պետք է դյուրացնենք կորոնավիրուսի պատվաստանյութերի ձեռքբերումը Արևելյան գործընկերության երկրների համար»,- ասված է նամակում:

Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրել են Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am