Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մայիս

ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախագահ Սարգսյանը իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ