Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է  Վլադիմիր 
Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հուսով եմ, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- մասնավորապես ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:


Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am