Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանից Հայաստան կբերվի թթվածնի արտադրության 4 մեծ կայան

Չինաստանից Հայաստան կբերվի թթվածնի արտադրության 4 մեծ կայան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից Հայաստան կբերվի թթվածնի արտադրության 4 մեծ կայան բժշկական կենտրոնների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ բժշկական սարքավորումները Հայաստան տեղափոխող ինքնաթիռը կժամանի դեկտեմբերի 27-ին:

«Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 000 կովիդի ախտորոշման թեստ, 200 000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ»,-նշել է նախարարը։

Նա հիշեցնում է, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ:

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով  բոլոր քաղաքացիների առողջությունը, Առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում մեր երկրի կարողությունների հզորացումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am