Արցախ

Պատերազմի ընթացքում Արցախի Մարտունու 950 տնից 850-ը վնասվել է

1 րոպեի ընթերցում

Պատերազմի ընթացքում  Արցախի Մարտունու 950 տնից 850-ը  վնասվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում առայսօր ցուցակագրվել է վնասված 850 տուն պատերազմի ընթացքում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով. քաղաքում ընդհանուր առմամբ կա 950 տուն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մարտունու քաղաքային համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը՝ հավելելով, որ վնասված շենք-շինությունների ուսումնասիրման գործընթացը շարունակվում է: Նրա հաղորդմամբ՝ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև՝ 10 վարչական նշանակության, 9 բազմաբնակարան, 2 դպրոցական, 2 մանկապարտեզի շենք-շինություն, ինչպես նաև՝ շրջկենտրոնի մշակույթի պալատն ու ենթակառուցվածքները:

«Վերականգնման աշխատանքները նախատեսված են փուլերով: Ըստ առաջնահերթության՝ այս փուլում նախատեսվում է վերականգնել 68 տուն: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ ցուցակագրված է 180 տուն, որոնք առաջնահերթության կարգով պետք է վերականգնվեն: Շինարարական աշխատանքներում ընդգրկված են 10 շինարարական ընկերություն ու կազմակերպություն՝ Հայաստանից ու Արցախից »,-մանրամասնել է քաղաքապետը:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում