Տնտեսություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7.2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբերին 7.2 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.2 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 11.2 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին նվազումը կազմել է 13.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 13.6 տոկոսով:

2020 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-նոյեմբերին աճել է 4.2 տոկոսով՝ կազմելով 186 հազար 167 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.9 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.2 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է նվազում՝ 12.4 տոկոսով, ընդ որում՝արտահանումը նվազել է 5.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-նոյեմբերի եղել է 486.29:

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսություններում:

ԱննաԳրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում