Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում հանրային նշանակության որոշ չշահագործվող շինություններ կվերափոխվեն բնակելի տների

Արցախում հանրային նշանակության որոշ չշահագործվող շինություններ կվերափոխվեն 
բնակելի տների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքաշինության նախարարությանը ավելի քան 3500 քաղաքացի է դիմել պատերազմից վնասված բնակարանների վերանորոգման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը՝ հավելելով, որ այդ թվում կան հրետակոծությունից  փոքր, միջին ու մեծ վնասներ կրած բնակարաններ:

«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում ավարտվել են մոտ 50 առանձնատների, ինչպես նաև մանկապարտեզների ու հանրային նշանակության օբյեկտների, մասնավորապես՝ մանկապարտեզների, բուժհաստատությունների և հյուրանոցների  վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ վերականգնման շինարարական աշխատանքներն ընթանում են 2 փուլով: Նախնական փուլում, մոտ 300 միլիոն դրամի չափով պետական միջոցներով, նախատեսում ենք ավարտին հասցնել տանիքների վերանորոգման, պատուհանների և դռների տեղադրման ու ջեռուցման ապահովման աշխատանքները: Այնուհետև՝  2021 թվականի հունվարից՝ ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ ձեռքբերված պայմանավորվածության, կմեկնարկեն բնակարանների ու առանձնատների ներքին հարդարման աշխատանքներ: Ստեփանակերտում նախատեսում ենք նաև մի շարք չօգտագործվող հանրային նշանակության շինություններ վերակառուցել՝ վերածելով բազմաբնակարան բնակելի շենքերի: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում համար 6 մանկապարտեզի շենքի վերակառուցման ուղղությամբ: Արդյունքում՝ նախատեսում ենք ունենալ մոտ 30 բնակարան»,-ասաց փոխնախարարը: Նրա հաղորդմամբ՝ բնակելի տների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ են ընթանում նաև Արցախի շրջանների բնակավայրերում:

«Հակառակորդի հրետակոծություններից գրեթե չեն տուժել, մասնավորապես, Ասկերանի շրջանի գյուղական բնակավայրերը: Այստեղ՝ համագործակցելով շրջվարչակազմի ղեկավարության հետ, 6-7  համայնքներում աշխատանքներ են տարվում անբնակ մոտ 30-40 առանձնատների վերանորոգման ուղղությամբ: Դրանք կտրամադրվեն տեղահանված արցախցիներին»,-հայտնեց Համբարձումյանը՝ հավելելով, որ 2021 թվականի հունվարից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, Արցախում  նախատեսվում են բնակարանաշինական առավել ընդգրկուն աշխատանքներ: Ըստ քաղաքաշինության փոխնախարարի՝ Արցախում գործող շուրջ 60 շինարարական կազմակերպությունների ներուժն առայժմ փոքր է, որպեսզի ապահովվի բնակարանաշինության ու ենթակառուցվածքների վերականգնման համար պահանջվող ամբողջ ծավալը: Ուստի շինարարական ծրագրերն իրականացվում են ըստ փուլերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]