Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Moderna-ն գնահատել Է իր պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի նոր հիմնամանրԷի դեմ

Moderna-ն գնահատել Է իր պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի նոր հիմնամանրԷի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moderna պատվաստանյութն արդյունավետ Է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ, բայց անցկացվելու են լրացուցիչ փորձարկումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը հաղորդել Է դեկտեմբերի 23-ին:

«Չնայած այն բանին, որ մենք պլանավորում ենք լրացուցիչ թեստեր անցկացնել ցանկացած հիմնամանրԷի դեմ պատվաստանյութի ազդեցությունը հաստատելու համար, պոտենցիալ կերպով հակամարմինները չեզոքացնող լայն սպեկտրը մեզ վստահություն Է տալիս, որ մեր պատվաստանյութը նույնպես կարող Է խթանել դրանց նկատմամբ (նոր հիմնամանրԷների) հակամարմինների մշակմանը»,-ասվում Է ընկերության հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին:

Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am