Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդդիմությունն ահազանգում է ցուցարար կանանց վնասվելու մասին. ոստիկանությունն արձագանքում է

Ընդդիմությունն ահազանգում է ցուցարար կանանց վնասվելու մասին. 
ոստիկանությունն արձագանքում է

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության մոտ ակցիաներ իրականացնող ընդդիմադիրներն ահազանգում են ցուցարար կանանց վնասվելու մասին. ոստիկանությունը վստահեցնում է ցանկացած միջադեպով ուսումնասիրություն է իրականացնում:

«Հանրապետության հրապարակում խաղաղ անհնազանդության գործողություններ կատարող քաղաքացիներին ոստիկանությունը զանգվածաբար բռնում է։ Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ընդդիմության ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Մելիքյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ցանկացած միջադեպով ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում:

«Ցանկացած միջադեպով ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնում է, անհրաժեշտության դեպքում նաև ծառայողական քննություն սկսում»,- ասաց Ջանոյանը:

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության՝ դեկտեմբերի 24-ին անցկացրած ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 69 անձի:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ, այնուհետև սկսել նստացույց Հանրապետության հրապարակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]