Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ձեռք է բերվել ԴՆԹ թեստերով նույնականացման երկրորդ հոսքագիծը. Փաշինյան

Ձեռք է բերվել ԴՆԹ թեստերով նույնականացման երկրորդ հոսքագիծը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է, դա ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն է:

«Այդ գործընթացն արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է ձեռք բերվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ դա ավելի շատ շտապելու հետևանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]