Արցախ

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին կտրամադրվի միանվագ 20 հազար դրամի Ամանորյա աջակցություն

1 րոպեի ընթերցում

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին կտրամադրվի միանվագ 20 հազար դրամի Ամանորյա աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառումն աջակցության միանվագ ծրագիր է, որի շահառուներն են 2015թ․ հունվարի 1-ից հետո ծնված, 2020թ․ դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։ «Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։ Գումարները կտրամադրվեն մինչև Ամանոր՝ Հայփոստի և Արցախփոստի միջոցով»,- ասաց նա:

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ գաղափարը նախարարության աշխատակիցներինն է ու միջոցառումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների ֆոնդով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հասկանալի պատճառներով Ամանորյա միջոցառումներ չեն լինի, բայց երեխաներին չպետք է զրկել տոնական միջոցառումներից, թատրոններում կլինեն տոնական ներկայացումներ երեխաների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում