Արցախ

Արցախի փրկարարները որոնում են սկսել Զանգելանի հատվածում. Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղությամբ հանվել է 8 աճյուն

1 րոպեի ընթերցում

Արցախի փրկարարները որոնում են սկսել Զանգելանի հատվածում. Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղությամբ հանվել է 8 աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչ այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069: Այսօր որոնողափրկարարական խմբերի աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով աշխատանքները կանգ չեն առնելու»,-մանրամասնեց Թադևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում