Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից 

Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն 
նոտարական ծառայությունների վճարներից 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներն ու  մշտական բնակության վայրից տեղահանված անձինք՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը՝ հավելելով, որ զոհվածների ընտանիքների անդամներին և իրենց բնակավայրերից տեղահանվածներին նոտարական վճարներից ազատելու վերաբերյալ որոշումը  գործում է միայն Արցախի տարածքում:

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝  զոհվածների ընտանիքների անդամները և մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն՝ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար սահմանված վճարումներ կատարելու պարտավորությունից: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի որոշումը»,-նշեց  Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]