Արցախ

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախի առողջապահության նորանշանակ նախարարին

1 րոպեի ընթերցում

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախի առողջապահության նորանշանակ նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 23-ին առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը, ի դեմս նախկին նախարար Արարատ Օհանջանյանի, շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին կորոնավիրուսային համավարակի և պատերազմական շրջանում ցուցաբերած բարձր պատասխանատվության և արհեստավարժության համար՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս բուժանձնակազմը կշարունակի պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ Միքայել Հայրիյանի փորձն ու մասնագիտական գիտելիքները լավագույնս կծառայեն համակարգի հետագա կատարելագործմանն ու զարգացմանը:

Իր հերթին նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին վստահության համար՝ հավաստիացնելով, որ իրականացնելու է ամենը՝ ազգաբնակչության սպասելիքները արդարացնելու համար:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում