Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրի երգչախմբեր

Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգին մասնակցել են Հայաստանի և 
7 այլ երկրի երգչախմբեր

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրի երգչախմբեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայից։

 «1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ  յուրաքանչյուր  տարի դեկտեմբերին նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը հարյուր հազարավոր երգչախմբեր բոլոր մայրցամաքներից ելույթներով միանում են տոնին:

2006 թվականից ամեն տարի Հայաստանն, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, միանում է այս տոնին տարբեր ձևաչափերով:

Այս տարվա համերգը նվիրված էր արցախյան պատերազմի հերոսներին:

 Միջոցառումն անցկացվեց «Կոմիտաս փառատոնի» շրջանակներում,  «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և  «Հայ երգչախմբային դիրիժորների»  ասոցիացիայի հետ համատեղ` Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երգչախմբայի արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո:

 Հաշվի առնելով, որ ֆեդերացիան ունի միլիոնավոր անդամներ, օգտագործվեց նաև իրենց ֆեյսբուքյան հարթակը՝ համերգն առցանց հեռարձակելու համար:

Միջոցառման մեկնարկը տրվեց անգլերեն ուղերձով՝ ուղղված միջազգային հանրությանը. «Միանում ենք՝ երգելու խաղաղության, միասնության, սիրո և բացարձակ արժեքների մասին, հանուն որոնց ապրել ենք դարեր շարունակ: Սակայն, այսօր հայի սիրտը չի երգում»:

Նպատակն էր՝ օգտագործել առիթն ու բազմամիլիոնանոց հանդիսատեսին ցույց տալ թշնամու իրական դեմքը, հայոց աշխարհում և Արցախում նրանց ծավալած ազգասպան գործունեությունը, պատերազմի ծագման իրական պատճառները,  հրադադարից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակի ճշմարիտ պատկերն ու Հայաստանի տեսակետն այդ ամենի մասին: 

Չնայած համավարակին, 210 երգիչներ ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից մասնակցեցին համերգին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տավուշից և Արցախից ժամանած երգչախմբերը մեկ բեմում էին մայրաքաղաքի երգչախմբերի հետ, իսկ համերգի ընթացքում ուղիղ կապով առցանց միացան երգչախմբեր սահմանամերձ Բերդից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից , Իսրայելից և Գերմանիայից:

Համերգի ավարտին բոլոր մասնակից  երգչախմբերը կատարեցին «Էրեբունի Երևան» ստեղծագործությունը:

Համերգն արդեն իսկ հասանելի է Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի ֆեյսբուքյան էջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]