Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում ենՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։
Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բաղադրիչներով: