Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

BBC-ին տարվա լավագույն մարզիկ է ճանաչել Լուիս Հեմիլթոնին

BBC-ին տարվա լավագույն մարզիկ է ճանաչել Լուիս Հեմիլթոնին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC-ին տարվա լավագույն մարզիկ է ճանաչել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` BBC-ի սպորտային բաժինն ամփոփելով մարզական տարին «Տարվա լավագույն մարզիչ» ճանաչեց «Մերսեդես»-ի առաջին վարորդ Լուիս Հեմիլթոնին: Երկրորդ տեղում «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ջորդան Հերդերսոնին, իսկ եռյակի վերջում ժոկեյ Հոլի Դոյլն է:

Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը դարձավ աշխարհի 7-ակի չեմպիոն: Հեմիլթոնը հաղթել էր Թուրքիայի Գրան Պրիիում և իր կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն` հավասարվելով լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Լուիս Հեմիլթոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2008 թվականին: 35-ամյա Հեմիլթոնն Ֆորմուլա 1-ում հանդես է եկել «Մակլարեն» և «Մերսեդես» թիմերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am