Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի 
գեղարվեստական ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է հոկտեմբերից:

Ավելի վաղ Հովհաննիսյանը համացանցում տեղեկացրել էր, որ  Կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվ. օպերային ստուդիայի դահլիճում կայացել է Բեթհովենի 250-ամյակին նվիրված երեկո ընդհամենը մի քանի ամիս ստուդիայի աշխատանքների պատասխանատվությունը ստանձնած Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ:

«250 տարվա հեռավորությունից Բեթհովենի երաժշտության ու կյանքի մասին խորհելու, այդ արժեքներին այսօրվա դիտակետից նայելու առիթն ու վերապրումն ունեցանք: Բոլորս հուզված էինք հատկապես յուրաքանչյուր տողի և դետալի նկատմամբ հատուկ վերաբերմունքից, անմոռանալի միջավայրից: Սիրելի՛ դասախոսներ, կոնցերտմայստերներ, ուսանողներ, ստուդիայի բոլոր աշխատակիցներ, սիրելի Հասմիկ Պապյան, Հայկ Վարդանյան, այս դժվարին օրերին դուք ձեր գործով խոսեցիք այն մասին, որ ամենածանր ժամանակներում էլ հնարավոր է աշխատել, լսել և հարգել իրար»,-ընդգծել էր Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]