Արցախ

Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը  դուրս բերելու մասին» Ադրբեջանի  պաշտոնյայի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ուժերն Արցախից դուրս բերելու մասին» Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, թե իբր «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

«Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,-նշված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում