Վարչապետի խոսնակն ապատեղեկատվություն է համարում Ստեփանակերտում ադրբեջանցիների բնակեցնելու լուրերը
17:48, 17 Դեկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցներում տարածվող՝ Ստեփանակերտում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին լուրերը ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայկական որոշ լրատվամիջոցներ, ցավոք, իրենց գործունեությամբ դառնում են գործիք և նպաստում են ադրբեջանական կեղծ տեղեկության տարածմանը հայկական տիրույթում»,-ասաց Մանե Գևորգյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում